WhatsApp- ում գտել են «տեքստային ռումբ», որը կոտրում է մեսենջերը

WhatsApp-ի մեսենջերի օգտատերերը պատմել են, որ նիշեր հավաքելով, խափանում են հավելվածը սմարթֆոններից և պլանշետներից:

Ինչպես iOS –ի, այնպես էլ Android  օպերացիոն համակարգի օգտատերերը բախվել են այսպես կոչված «տեքստային ռումբի» հետ: Այս մասին հաղորդում է iguides.ru– ն:

Առաջին հայացքից վտանգավոր հաղորդագրությունը կարծես տարօրինակ նիշերի անիմաստ հավաքածու լինի: Դրանք ստանալով՝ հավելվածը դուրս է թռչում հիշողությունից և այլևս չի բեռնվում, քանի որ կրկնակի վերագործարկելիս երևում են  նույն նիշերը:

Մասնագետները նշում են, որ անհնար է ամբողջությամբ պաշտպանվել այս խնդրից: Վտանգավոր հաղորդագրություն կարող է գալ ինչպես ընկերներից, այնպես էլ անհայտ օգտատերերից:

Նախկինում փորձագետները խոսել էին WhatsApp-ում խարդախությունների նոր եղանակների մասին: Վիրուսային տեղեկության մեծ մասը գալիս է սոցիալական հարթակից, որտեղ տեքստը օգտատերին հուշում է սեղմել հղումը կամ ներբեռնել ֆայլը: