Թրամփը Պենտագոնին մեղադրել է ռազմարդյունաբերական պայմանագրերի համար պատերազմներ սանձազերծելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնը ձգտում է պատերազմներ վարել ամբողջ աշխարհում ռազմարդյունաբերական համալիրի հարստացման համար` նոր պայմանագրերի շնորհիվ: Նրա ելույթի ձայնագրությունը տեղադրվել է Սպիտակ տան «Թվիթեր»-ի էջում:

Ես չեմ ասում, որ զինվորականները՝ հրամանատարները, ինձ սիրում են, բայց զինվորները սիրում են ինձ: Պենտագոնի ղեկավարները հավանաբար ոչ, քանի որ նրանք պատերազմներ վարելուց բացի այլ բան չեն ուզում, որպեսզի բոլոր այս հրաշալի ընկերությունները, որոնք պատրաստում են ռումբեր, ինքնաթիռներ և մնացած ամեն ինչ, երջանիկ լինեն», – հայտարարել է նախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անընդհատ պատերազմներ է վարում ամբողջ աշխարհում և չի կարող դուրս գալ դրանցից:

Նա հավելել է, որ ԱՄՆ ղեկավարի պաշտոնի թեկնածու Ջոզեֆ Բայդենը, լինելով իշխանության ղեկին, ամբողջ ընթացքում ամերիկացի երիտասարդներին ուղարկում էր մահանալու «այս խելահեղ անվերջանալի պատերազմներում»: