Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ բավարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը։

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով: