Լիբանանում ակտիվ աշխատում են Թուրքիան և Իրանը, նույնիսկ չափազանց ակտիվորեն՝ ֆրանսիացիների «ոտքերը տրորելով»

Լիբանանը մեզ համար օտար երկիր չէ, նվազագույնն այն պատճառով, որ մենք այնտեղ ունենք շատ լուրջ համայնք, և հենց այդ պատճառով չափազանց կարևոր է հետևել բոլոր զարգացումներին, որոնք այս կամ այն կերպ տեղի են ունենում Լիբանանում.

Ֆրանսիան շատ ակտիվ է Լիբանանում: Իրականում, Լիբանանը միշտ համարվել է ֆրանսիական ազդեցության տակ գտնվող գոտի, անգամ չնայած արմատական ​​մահմեդական խմբերի նկատմամբ ներքին լիբանանյան ակնհայտ կողմնակալությանը:

Իհարկե, Լիբանանը եղել և կմնա որպես Ֆրանկոֆոնների գաղափարական հենքը տարածաշրջանում, բայց այստեղ շատ ակտիվ աշխատում են նաև Թուրքիան և Իրանը, նույնիսկ չափազանց ակտիվորեն՝ ֆրանսիացիների «ոտքերը տրորելով»:

Հաջորդիվ ցանկանում էի գրել Լիբանանում ֆրանսիացիների փափուկ ուժի ազդեցության մասին՝ Մերձավոր Արևելքում նրանց տասնյակ ֆրանսիական դպրոցների մասին, մարդասիրական ծրագրերի և այլ հետաքրքիր երևույթների մասին: Բայց հետո ես տեղեկացա, որ «Charlie Hebdo»-ն վերահրատարակել է Մոհամեդ մարգարեի ծաղրանկարները և մտածեցի, թե ինչ արջի ծառայություն են մատուցում «ազատ արվեստի» առաջնամարտիկները Ֆրանսիայի նախագահին, ով մեկնել է ամրապնդելու Ֆրանսիայի կապերը Լիբանանի և առհասարակ մահմեդական աշխարհի հետ:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Լիբանանը մեզ համար օտար երկիր չէ,նվազագույնն այն պատճառով ,որ մենք այնտեղ ունենք շատ լուրջ համայնք և հենց այդ պատճառով…

Опубликовано Arman Abovyan Понедельник, 7 сентября 2020 г.