Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն գերազանցել է 27 միլիոնը

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները, աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 27 միլիոնը:

Համալսարանի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 27 002 224-ի, մահացել են 882 053-ը: Ամբողջ ընթացքում ապաքինվել է ավելի քան 18 միլիոն հիվանդ:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը  հայտարարել էր համավարակ: