Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի արձակել է ավելի քան 3000 կրակոց

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 3000 կրակոց: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը: