Ինչու է ամեն անգամ համահայկական զարթոնքն ավարտվում հիասթափությամբ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Նոր Զելանդիայից աշխարհագրական գիտությունների դոկտոր, վերլուծաբան Արմեն Վալեսյանը, որի հետ խոսեցինք համազգային զարթոնքներից հետո կարճատև ժամանակահատվածում հասարակական հիասթափությունների պատճառներից։ Ինչո՞ւ ենք ամեն անգամ ոտքի կանգնելուց և հզոր պետականություն ստեղծելու ակնկալիքով իշխանություններ ձևավորելուց հետո կանգնում փաստի առաջ, որ սխալվել ենք և հիասթափվում ենք։ Արմեն Վալեսյանի կարծիքով պատճառներից մեկն այն է, որ մենք այդպես էլ հայեցակարգեր չենք ձևավորում ու չենք հստակեցնում, թե ինչ ենք ուզում մեզ համար։

Ի՞նչ տարբերություն կա 1988 թվականի և 2018 թվականի համաժողովրդական զարթոնքների միջև, ի՞նչն է դրանք միավորում ու համախմբում, արդյոք 2018-ին իշխանափոխություն իրականացրածները նույն ուժերը չեն, որոնք 1990-ականներին եկան իշխանության։

Ի՞նչ գործընթացներ սկսվեցին ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչու երբեմնի հզոր տնտեսությունը վերացվեց, ինչո՞ւ է ամեն նոր իշխանություն մերժում ու ոչնչացնում նախկինը։ Արմեն Վալեսյանի դիտարկմամբ՝ նորը կառուցելու համար պետք չէ նախկինը մերժել ու քանդել, ի վերջո նախկին բոլոր իշխանությունների օրոք եղել են նաև դրական գործընթացներ, իրականացվել են պետության համար նպաստավոր ծրագրեր, որոնք հարկավոր է գնահատել և դրանց հիման վրա շարունակել կառուցելը։ Իսկ ամեն անգամ նախկինը մերժելը մեզ զրկում է ճիշտ վերլուծություններ և հետևություններ անելու հնարավորությունից, ինչն էլ թույլ չի տալիս երկիրը զարգացման ճիշտ ուղով տանել։

Մանրամասները՝ տեսանյութում