Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է Հայաստան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Դանիայից վերադարձել է Հայաստան: Ռևազյանը Երևանից դստեր հետ տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Երևանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս: Վերջապես վերադարձանք մեր գեղեցիկ Երևան»,-տեսանյութին կից գրել է Ռևազյանը:

Մարտ ամսին հայտնի էր դարձել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Դանիա էր մեկնել հղիության առիթով արձակուրդի շրջանակում՝ ընտանիքի կողքին լինելու համար: Տաթևիկ Ռևազյանն ավելի ուշ հայտնել էր, որ մտադիր է Հայաստան վերադառնալ իր երեխայի ծնունդից հետո հնարավորինս շուտ: Նրա առաջնեկը՝ Մոնթեան լույս աշխարհ է եկել մայիսին: