Ընդդիմության ջլատվածությունն ու իշխանության վարկաբեկիչ գրոհները (տեսանյութ)

Ընդդիմադիր կուսակցությունները ժամանակ առ ժամանակ տեղեկատվություն են տարածում, թե ակտիվ գործընթացների մեջ են, ներկուսակցական ու միջկուսակցական քննարկումներ են անում, հանդիպում են ու խորհրդակցում, դիրքավորվում են ու վերադիրքավորվում։ Բայց, ըստ էության, տեսանելի չեն լուրջ քայլեր, և սա այն դեպքում, երբ բոլորը միաբերան արձանագրում են, թե այս իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում, ու երկիրը տանում է  կործանման։  Տպավորությունն այնպիսին է, որ ներկայիս ընդդիմությունը, թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական,  կարծես հարմարվել է միայն խոսելու,  քննադատելու ձևաչափի մեջ, փոխարենը չկա երկրի կործանումը կանգնեցնող այն քաղաքական ուժերի համախմբումը, որը հանդես կգա կոնկրետ քայլերով, կոնկրետ  ռազմավարությամբ:

Եվ հիմա իշխանությունն է անցել գրոհի՝ վարկաբեկելով ակտիվության նշաններ ցույց տվող ցանկացած ընդդիմադիր ուժի, քաղաքական գործիչի։

Արմինե Սիմոնյանի  հյուրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու  ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն է:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։