Իլյուզիոնիստ Դեյվիդ Բլեյնը կրկնել է «Դեպի վեր» մուլտֆիլմի հնարքը

Ներկայացման վարպետ Դեյվիդ Բլեյնը երկինք է բարձրացել 50 փուչիկների օգնությամբ: Այսպիսով, նա որոշեց կրկնել «Դեպի վեր» («Up!») մուլտֆիլմի հնարքը: Դեյվիդը մեկ ժամ պտտվել է Արիզոնայի անապատի վրայով: Թռիչքին ուղիղ հեռարձակմամբ կարելի էր հետևել իլյուզիոնիստի YouTube-յան ալիքով, գրում է Daily Mail-ը:

Այնուհետև Բլեյնի հնարքը համացանցում դարձել է մեմ: Նրան նույնիսկ համեմատել են մուլտֆիլմի գլխավոր հերոսի` 78-ամյա պապիկի` Կառլ Ֆրեդրիքսենի հետ: