Անցել եմ փուլի գրեթե կեսը. Սոբյանինը Պուտինին պատմել է, որ պատվաստվել է COVID-19- ի դեմ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա պատմել է Վլադիմիր Պուտինին:

«Ես, ինչպես ասում են, անցել եմ ամբողջ մեծ փուլի գրեթե կեսը: Ես ինձ լավ եմ զգում», – նշել է նա:

Քաղաքի ղեկավարը հավելել է, որ պատվաստումից անմիջապես հետո ջերմություն չի ունեցել, օրվա ընթացքում գլխացավ է ունեցել:

Նրա խոսքով՝ ինքը  պատվաստվել է «գործընկերներին վստահություն հաղորդելու համար, ինքս համոզվելով, որ բացել ենք հնարավորությունների պատուհանը, և որ ամեն ինչ ճիշտ ենք անում»:

Ռուսաստանում COVID-19- ի դեմ զանգվածային պատվաստումները կսկսվեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այժմ կարող են պատվաստվել բժիշկներն ու ուսուցիչները: Աշխարհում առաջին պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ մշակել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը Գամալեյայի կենրոնի հետ համատեղ: Նշվում է, որ դեղը անվտանգ և արդյունավետ է, ինչպես նաև անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները: