Մի բան ականջիդ օղ արա՝ տղերքը մեղավոր չեն, որ ողջ են մնացել

Ուղիղ 1 տարի առաջ, էն ВОЗ-ի տղա Արսեն Թորոսյանը, Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած տղերքի մասին ասել էր. «50 հոգի հաշմանդամ են, 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչո՞ւ եք էդքան փող ծախսում»:

Իրենք էն տղերքն են, որ իրենց համար ինչ էլ անես քիչ է: Նրանք իրենց երազանքները դրել են մի կողմ, թշնամու հետ կռվել են, իրենց կյանքը նժարին դնելով՝ հաղթել են, ողջ են մնացել, որ մենք բոլորս մեր պետությունում ազատ և անկախ ապրենք, իսկ դուք նման արտահայտությո՞ւն եք անում:

Լավ, մարդ ինչքա՞ն անբարոյական պետք է լինի, որ նման արտահայտություն իրեն թույլ տա, բայց մի բան ականջիդ օղ արա՝ տղերքը մեղավոր չեն, որ ողջ են մնացել:

Պրն. Թորոսյան, ես մեծ հաճույքով ձեզ ամենավերջին և ամենալկտի ձևով կվիրավորեի, բայց դա չեմ անի, որովհետև ձեզ նման ժանտախտի համար դա մեծ կոմպլիմենտ կլինի:

Իսկ այսօր, երբ ՀՀ-ում ձախողված է Covid-19-ի դեմ պայքարը, 100-ավոր մարդիկ մահացել են էս տգետի անփութության և մեծամիտ լինելու պատճառով քիչ չէ, մի բան էլ արձակուրդն է վայելում համավարակի պայմաններում:

Համբերեք, քիչ է մնում… Բոլորդ էլ պատասխան եք տալու:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Ուղիղ 1 տարի առաջ, էն ВОЗ-ի տղա Արսեն Թորոսյանը, Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած տղերքի մասին ասել…

Опубликовано Тиграном Варданяном Пятница, 4 сентября 2020 г.