Արցախում բջջային կապի սակագները հունվարի 1-ից կնվազեցվեն. ԱՀ նախագահ

Արցախում կունենանք մատչելի և որակյալ բջջային կապ:

Այս մասին սեպտեմբերի 2-ին Կառավարության ընդունելությունների տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ նախագահի՝ առաջիկա օրերին Արցախի հիմնական մասում լինելու է բարձրակարգ «3G» համակարգ, իսկ «4G» համակարգը 2021 թվականին գործելու է Ստեփանակերտում և մնացած խոշոր բնակավայրերում:

«Արցախում կներդրվի Հայաստանի կապի որակին և գնին համապատասխան բջջային կապ: Հունվարի 1-ից լինելու է առաջին կտրուկ նվազեցումը, երկրորդը՝ հուլիսի 1-ից, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի գներին համապատասխան կապ: Սա մեր որոշումն է, անկախ այն բանից, թե նոր օպերատոր կունենանք, թե ոչ: Ի դեպ, նշեմ, որ Արցախում նոր օպերատորի մուտքի հետ կապված՝ լուրջ առաջարկություն երբևէ չենք ստացել, և պետք է առկա օպերատորի հետ գալ համաձայնության»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը: