Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք, ևս 15 մարդ առողջացել է:  Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում անելով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1596 դեպք, վարակվածներից  1294-ն առողջացել է, 19-ը` մահացել:

6250 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 289-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 26 489 636-ի, մահացել է 873 552 մարդ, ապաքինվել է 18 677 022-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 215 երկրում: