Թրամփը կարծում է, որ լավ կլինի, եթե ԱՄՆ-ը լավացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Փենսիլվանիայում իր համախոհների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ լավ կլինի շտկել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները: Ելույթը հեռարձակվել է ամերիկյան նորությունների հեռուստաընկերության կողմից:

«Եթե ես կարգավորեմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա լա՞վ է, թե վատ, կարծում եմ՝ լավ է», – նշել է պետության ղեկավարը:

Խոսելով դեմոկրատների մասին՝ ԱՄՆ առաջնորդն ասել է. «Նրանք միշտ խոսում են Ռուսաստանի մասին, նրանք երբեք չեն խոսում Չինաստանի մասին: Սա շատ հետաքրքիր է»: «Ես լսեցի, որ դա նորից սկսվեց: Նրանք ասում են. «Ինչ-որ մեկը խոսել է Ռուսաստանի հետ երկու տարի առաջ: Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան: Սրանք իսկական մոլագարներ են»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

«Երբ ես հեռուստացույցով լսում եմ, որ դեմոկրատները խոսում են Ռուսաստանի մասին, ես այն անջատում եմ, դա խելահեղություն է, – նշել է նախագահը: – «Ընդհանրապես երկրների հետ շփվելը շատ լավ է»:

Դեռևս 2016-ի նախընտրական արշավի ժամանակ Թրամփը անընդհատ շեշտում էր, որ ակնկալում է կարգավորել հարաբերությունը Մոսկվայի հետ, որպեսզի համատեղ փնտրի մեր ժամանակի ամենակարևոր մարտահրավերների պատասխանը: Հակառակորդներն անմիջապես մեղադրեցին նրան Ռուսաստանի նկատմամբ չափազանց համակրանքի և ԱՄՆ ազգային շահերին դավաճանելու մեջ: Ընտրություններում հաղթած հանրապետականին վարկաբեկելու հիմնական զենքը Ռուսաստանի Դաշնության՝ Թրամփին օգնելու նպատակով նախընտրական քաղաքական գործընթացներին միջամտել փորձելու մեղադրանքներն էին:

Չնայած սահմանված հակառուսական պատժամիջոցներին, նախագահը մշտապես շեշտում է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանի Դաշնությունը զարգացրել են «շատ լավ հարաբերություններ», երկու երկրները «պետք է փոխհամաձայնության գան»: Այսպիսով, Թրամփը հայտարարեց «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հրավիրելու պլանների մասին, որին նա համարում է «կարևոր դերակատար»: