Որպես նախկին պետավտոտեսուչ թող լավ հիշի, որ կյանքը փայտիկ է. մի օր ձեռքումն է, մի օր էլ՝ Աստված հեռու պահի

Ազգային ժողովի պատգամավոր, նախկինում՝ պետավտոտեսուչ, ոմն Արմեն Խաչատրյանը ծանր է տարել իմ այն դիտարկումը, որ նախկին ԳԱԻ աշխատակիցը ճակատագրի բերումով իրեն ռազմական ստրատեգ է երևակայում: Ոչ միայն ծանր է տարել, այլև անցել բարեվարքության և բարեկրթության սահմանները:

Ուստի ստիպված եմ իջնել իր մակարդակին, քանզի պարզվեց նա իր որոշ այլ գործընկերների նման նորմալ խոսք չի հասկանում:

Փոխանցեք իրեն, որ որպես նախկին պետավտոտեսուչ, լավ հիշի, որ կյանքը՝ փայտիկ է. մի օր ձեռքումն է, մի օր էլ՝ Աստված հեռու պահի:

Հայհոյանքի իրական բրենդների պակաս նշյալ նորահայտ Հաննիբալի շրջապատում չկա՝ Երևան քաղաքի կենտրոնում գտնվող մի այգու գիշերային այցելուները, իսկ մյուս այգու ծառերն ու տեսախցիկները, ինչպես նաև Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը վկա:

Վերջում նորից կհիշեցնեմ նրան և իր նմաններին՝ Ne sutor supra crepidam judicet (կոշկակարը կոշիկից վեր դատողություններ չի անի).

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Ազգային Ժողովի պատգամավոր, նախկինում՝ պետավտոտեսուչ ոմն Արմեն Խաչատրյանը ծանր է տարել իմ այն դիտարկումը, որ նախկին ԳԱԻ…

Опубликовано Armen Ashotyan Четверг, 3 сентября 2020 г.