Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4995 նոր դեպք

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 83 մարզերում հայտնաբերվել է COVID-19-ի 4995  դեպք (աճի տեմպը ՝ 0,5 տոկոս), նրանց 24 տոկոսը չունի ախտանիշներ: Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Ապաքինվել է 5766 մարդ, մահացել է 114-ը:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում համաճարակի ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվել է 1 009 995 մարդ, որից ավելի քան 17,5 հազարը մահացել է, առողջացել է ավելի քան 826 հազարը:

Ամբողջ աշխարհում, ԱՀԿ գնահատմամբ, դեպքերի թիվը գերազանցել է 25,6 միլիոնը, նրանցից առնվազն 852 հազարը մահացել են: Ջոն Հոփքինսի համալսարանի վիճակագրության համաձայն, SARS-CoV-2 վիրուսի առավել տարածված երկրների շարքում են Ամերիկայի Միացյալ Նահանգները (կան ավելի քան 6,1 միլիոն վարակված), Բրազիլիան (3,99 միլիոն) և Հնդկաստանը (3,85 միլիոն):

Ռուսաստանը շարունակում է մնալ չորրորդ տեղում, նրան հաջորդում են Պերուն, Կոլումբիան, Հարավային Աֆրիկան, Մեքսիկան, Իսպանիան, Արգենտինան, Չիլին, Իրանը և Միացյալ Թագավորությունը: