Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը ևս երեք երկրների հետ

Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը ևս երեք երկրների՝ Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Մալդիվների հետ: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի կառավարության կայքում:

Նշվում է, որ շաբաթական երեք թռիչք է լինելու դեպի Կահիրե, Դուբայ և Վելանա օդանավակայան (Մալդիվներ)՝ երկու:

«Բացի դրանից, որոշում է կայացվել Շվեյցարիայի հետ օդային երթևեկության հաճախականությունը շաբաթական չորս թռիչքի հասցնելու մասին: Նախկինում թռիչքներն իրականացնում էին ավիաընկերությունները շաբաթը մեկ անգամ», – հստակեցվում է հաղորդագրության մեջ:

Կորավիրուսային համաճարակից հետո առաջին միջազգային թռիչքները Ռուսաստանից բացվեցին Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ: Հնարավոր է թռչել նաև Աբխազիա և Շվեյցարիա:

Իրավիճակի դիտարկումը և այն երկրների ցանկի ընդլայնման աշխատանքները, որոնք կարող են բացել ավիահաղորդակցությունը, շարունակվում են: