Թրամփը հատարարել է, որ Բայդենը պետք է անցնի դոպինգ հետազոտություն

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Ջոզեֆ Բայդենը պետք է դոպինգի ստուգում անցնի՝ նախքան ընտրական բանավեճերը: Հայտնում է Fox news– ը:

Ըստ Թրամփի՝ Բայդենը կարող է որոշ խթանիչ դեղեր օգտագործել:

Նախագահը նշել է, որ ինքը պատրաստ է անցնել նմանատիպ հետազոտություն:

Ավելի վաղ Թրամփը քանիցս վստահաբար նշել էր, որ Բայդենը չի կարողանա բանավիճել իր հետ՝ ինչպես հավասարը հավասարի, նաև առաջացած տարիքի պատճառով: