Քանի դու կաս և այսքան ուժեղ ես, մաքուր և այսքան՝ հայ ու ղարաբաղցի, մեզ ոչինչ և ոչ մի ոչնչություն չի կարող հաղթել

Շնորհավոր, ԱՆԿԱԽ ՈՒ ԱԶԱՏ ԱՐՑԱԽ ՋԱՆ, խնդրում եմ, մնա այդպիսին, ղարաբաղցու կողդ երբեք չթուլացնես ոչ թուրքի և ոչ էլ թավիշի առաջ, պահիր քո ոգին, պահպանիր ինքդ քեզ և դրանով կպահպանես ամբողջ Հայաստանը և հային։ Սիրում եմ քեզ, Արցախ ջան, սիրեցի էն օրերից, երբ սովետի տարիներին քո խելացի և ջերմ դպրոցականներից նամակներ էի ստանում «Պիոներ Կանչ» թերթում և երկյուղածությամբ պատասխանում էի այդ գրագետ, խելացի և հայաստանակարոտ նամակներին։ Հետո, երբ առաջին անգամ Ղազախի ճանապարհով ընտանիքիս հետ եկա Ստեփանակերտ, 1987-ին, ես հասկացա, որ դու իմ, բոլոր հայերի արյան սնուցող երակն ես և քանի դու կաս և այսքան ուժեղ ես, մաքուր և այսքան՝ հայ ու ղարաբաղցի, մեզ ոչինչ և ոչ մի ոչնչություն չի կարող հաղթել․․. Պինդ գրկում եմ քո սարերը, այգիները, լեռները, քո ջերմ մարդկանց և խնդրում եմ որդիաբար՝ պինդ կաց, հանկարծ չթուլանաս․․.

Դու, մեր Արցախն ես, ամբողջ հայ ժողովրդի թիկունքն ես, հենման կետը, մեր հավատը և փրկությունը․․․

Լյոխ լյավ ա լինելու․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Շնորհավոր, ԱՆԿԱԽ ՈՒ ԱԶԱՏ ԱՐՑԱԽ ՋԱՆ, խնդրում եմ, մնա այդպիսին, ղարաբաղցու կողդ երբեք չթուլացնես ոչ թուրքի եւ ոչ էլ…

Опубликовано Մարգարիտ Եսայան Вторник, 1 сентября 2020 г.