Պարտավոր ենք ուժ ու եռանդ չխնայել՝ հանուն շեն և բարեկեցիկ Արցախի․ Արցախի ԱԺ նախագահի ուղերձը

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակման օրվա առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավո՜ր Հայրենիքի տոնը…

Անկախ պետականության կերտումը մեր ամենաթանկ ձեռքբերումն է, որովհետև այն հնարավոր դարձավ ազգային-ազատագրական պայքարի արդյունքում, մեր քաջարի եղբայրների և քույրերի արյան ու կյանքի գնով, մեր ժողովրդի աներկբա հավատով և անսասան կամքի շնորհիվ:

Արցախի ազատ և ինքնիշխան պետականության կերտման տեսլականը համազգային երազանք էր, որն իր շուրջը համախմբեց աշխարհասփյուռ հայությանը՝ կյանքի կոչելով ազգային բաղձանքը. 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն անխախտ հայտ ներկայացրեց աշխարհին՝ ի դերև հանելով հայկական երկրորդ հանրապետության անկախ և ազատ երկիր համարվելու փաստի անառարկելիությունը:

Արժանին մատուցելով բոլոր նրանց, ովքեր մեզ Արցախի անկախ Հանրապետություն են ավանդել՝ մենք պարտավոր ենք ուժ և եռանդ չխնայել այն պահպանելու, զորացնելու և հզորացնելու համար՝ հանուն շեն և բարեկեցիկ Արցախի, հանուն մեր երկրի լուսավոր գալիքի:

Շնորհավո՛ր Արցախի Հանրապետության տոն օր:

Շնորհավո՛ր ազգային երազանքի իրականացման հերթական տարեդարձ»,-գրել է ԱՀ ԱԺ նախագահը: