1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց հռչակագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին

1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց հռչակագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին:

1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը Խորհրդային Միության կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից