Վրաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, ևս 17 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում անելով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1548 դեպք, վարակվածներից 1270-ն առողջացել է, 19-ը` մահացել:

6059 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 239 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 25 909 460 է, մահացել է 861 346 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 215 երկրում: