Պետք է շատ պարզ և հստակ «էս գլխից» համանախագահներին ներկայացնել Թուրքիայի ներգրավվածության բացարձակ անընդունելիությունը մեզ համար

Դե ինչ, ժողովուրդ ջան, կարծես թե շուտով կրկին ականատես կլինենք արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների հերթական ակտիվացմանը։

Համենայնդեպս, Մինսկի խմբի համանախագահաները կամաց-կամաց նախապատրաստում են Մնացականյան-Բայրամով (Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար) բանակցությունների նոր ռաունդ։

Դե ի սկզբանե պետք է ընդգծել, որ մենք ոչ մի դրական ակնկալիք չպետք է ունենանք հանդիպումից, քանզի ինչպես միշտ, ադրբեջանական կողմը չունի նպատակ աշխատել հակամարտության արդարացի հանգուծալուծման շուրջ, և ասեմ ավելին՝ այժմ իրենք արդեն բացահայտ աշխատում են թուրքական ռազմաքաղաքական գործոնի բանակցային պրոցեսների մեջ ուղղակի ներգրավվածության ուղղությամբ։

Այնպես որ, մեր առջև այս պարագայում կանգնած է երկու կարևորագույն խնդիր։

  1. Ոչ մի դեպքում, ոչ մի ֆորմատով, չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը դարձնի օրակարգային հարց Թուրքիայի ներգրավվածությունը բուն բանակցային գործընթացի մեջ։

Այս հարցի շուրջ մենք նույնիսկ չպետք է քննարկում ունենանք։

Պետք է շատ պարզ և հստակ «էս գլխից» համանախագահներին ներկայացնել Թուրքիայի ներգրավվածության բացարձակ անընդունելիությունը մեզ համար։

  1. Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ հանկարծ ադրբեջանական կողմը կրկին դարձնի բանակցային գործոն՝ ադրբեջանական դիվերսանտ-մարդասպանների (Շահբազ Հուլիև և Դիլհամ Ասքերով) «վերադարձը» Ադրբեջան կամ փոխանակումը հայ պատանդների հետ, որոնք գտնվում են այժմ ադրբեջանցիների ձեռքում։

Ադրբեջանցի դիվերսանտների և հայ պատանդների հարցը պետք է հստակ և անվերապահորեն տարանջատվի միմյանցից։

Դե մնացած զարգացումները պարզ կլինեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Դե ինչ ժողովուրդ ջան, կարծես թե շուտով կրկին ականատես կլինենք արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների…

Опубликовано Arman Abovyan Вторник, 1 сентября 2020 г.