Այս անկախությունը մենք շատ դժվարությամբ ենք ձեռք բերել և պետք է անենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ՝ այն պահելու և պահպանելու համար․ Գագիկ Ծառուկյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կարևորագույն այս օրվա՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ազատ և անկախ Արցախն այլևս 29 տարի իրականություն է: Աշխարհասփյուռ հայության տարիների փափագած երազանքն այլևս կատարված է, և հայկական երկրորդ հանրապետությունն այսօր ապրում է լիարժեք կյանքով: Արժանապատիվ արցախցիներն այսօր շարունակում են զարգացնել իրենց բնօրրանը, արարում ու ստեղծագործում իրենց հայրենի հողում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես մշտապես ասել եմ, որ Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միայն ավարտին հասցնել Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, որն այլընտրանք չունի:

Խորհրդանշական այս օրը ևս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել արցախյան գոյամարտում արիաբար զոհված մեր բոլոր քաջորդիների ու ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակի առաջ: Այս անկախությունը մենք շատ դժվարությամբ ենք ձեռք բերել և պետք է անենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ այն պահելու և պահպանելու համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ՝ մաղթում եմ հարատև խաղաղություն և շարունակական առաջընթաց հայկական երկրորդ հանրապետությանը:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս: