Մակրոնը ռազմական ինքնաթիռներ կուղարկի՝ Հունաստանը Թուրքիայից պաշտպանելու համար

Էմանուել Մակրոնը որոշել է ռազմական ինքնաթիռներ ուղարկել Արևելյան Միջերկրական ծով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Պաշտպանության նախարարը:

Ֆրանսիան ցանկություն է հայտնել օգնել պաշտպանել Հունաստանի տարածքը թուրքական ագրեսիայից: Հաղորդվում է, որ երկիրը կուղարկի երկու կործանիչ և ֆրեգատ՝ Միջերկրական ծովի շրջանում ֆրանսիական ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար: Ինչպես ընդգծել է երկրի ղեկավարը, անհրաժեշտ է պահպանել Ֆրանսիայի և Եվրամիության համերաշխությունը ԵՄ գոտում գտնվող ցանկացած պետության նկատմամբ, որի ինքնիշխանությունը սպառնալիքի տակ է:

Ինչպես հայտնի է դարձել, Ֆրանսիայի իշխանությունները ցանկանում են համոզվել, որ Հունաստանում պահպանվում է շարժման ազատությունը, ինչպես նաև ծովային նավարկության անվտանգությունը:

Հիշեցնենք, որ հունիսին Թուրքիայի կառավարությունը որոշում կայացրեց «պաշտպանել երկրի շահերը Կիպրոսում»: Այսպիսով, Անկարան նախատեսում է շարունակել երկրաբանական հետախուզական աշխատանքները՝ չնայած որոշ պետությունների խիստ արձագանքին: