Շտապեմ «ուրախացնել» ձեզ՝ ՈՉ ՄԻ ԽՈՍՔ

Արարատ Միրզոյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը և բռնի ծայրահեղականությունը» թեմայով։

Ձեզ հիմա կթվա, թե Արարատ Միրզոյանը թեմայի շրջանակներում խոսել է վերջերս կրկին սաստկացած թուրք-ադրբեջանական սպառնալիքների, հայատյացության, Տավուշի շրջանում Ադրբեջանի ագրեսիայի, Մեծամորի ԱԷԿ-ի հանդեպ ադրբեջանական ահաբեկչական սպառնալիքների մասին։

Շտապեմ «ուրախացնել» ձեզ։

ՈՉ ՄԻ ԽՈՍՔ։ ՈՉ ՄԻ:

Հայաստանի ԱԺ նախագահի ելույթը որևէ աղերս չուներ մեր երկրի ազգային օրակարգի հետ։ Նա ոչ մի կերպ չարտահայտեց այս լարված ամռան ընթացքում Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիքները՝ թեպետ միջոցառման թեման թույլ էր տալիս լիարժեք ներկայացնել խնդիրները։

Որ ասում եմ, խորհրդարանական դիվանագիտությունը կաղ է և համր միաժամանակ, նեղանում եք։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր Արարատ Միրզոյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց…

Опубликовано Armen Ashotyan Четверг, 20 августа 2020 г.