Լուկաշենկոն հայտարարել է, որ մոտ ժամանակներս կկարգավորի իրավիճակը Բելառուսում

Ուրբաթ, օգոստոսի 21-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, «Դերժինսկու» գյուղատնտեսական համալիր կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ հանրապետությունում ստեղծված իրավիճակը չպետք է «դիտվի որպես աղետալի»:

«Մինսկում, էլի ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկին դուր չի գալիս: Բայց դա ձեզ չպետք է անհանգստացնի, սա իմ խնդիրն է, որը ես պետք է լուծեմ: Եվ մենք կորոշենք առաջիկա օրերին», – Բելառուսի առաջնորդի խոսքերը մեջբերում է «Բելտա» գործակալությունը:

Բելառուսում անկարգությունները սկսվեցին օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Բողոքի ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ ենթարկվել են իշխանությունների կոշտ գործողություններին:

Ավելի վաղ Եվրամիությունը հանդես է եկել ի պաշտպանություն Բելառուսի քաղաքացիների՝ չճանաչելով քվեարկության արդյունքները: