Մենք պատռել ենք Սևրը, գլուխ չենք խոնարհի Սևրի առաջ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցերի իր էջում գրառում է կատարել՝ կապված Միջերկրական ծովի արևելքում հենց Թուրքիայի մեղքով առաջացած լարվածության հետ։

«Մենք, որպես ազգ, եթե մեկ դար առաջ Սևրը պատռել և դեն ենք նետել, այսօր էլ Արևելյան Միջերկրականում մեզ պարտադրվել փորձող Սևրի դեմ գլուխ չենք կարող խոնարհել։ Մեր զավակներին չենք կարող հանձնել մի երկիր, որը չի կարողանում սեփական իրավունքները պաշտպանել, թույլ է, անինքնավստահ և քաջության պակաս ունի», – գրել է Էրդողանը։

Նշենք, որ «Սևրի սինդրոմով» տառապող Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացրել Սևրի դաշնագրի ստորագրման 100-ամյակի առթիվ Հայաստանի կողմից արված հայտարարությունները։ Սակայն Սևրի պայմանագիրը առնչվում է նաև Հունաստանին. ըստ այս պայմանագրի՝ Իզմիրրի շրջանը (Զմյուռնիա) և Ստամբուլի շրջանի մեծ մասը պետք է անցնեին Հունաստանի վերահսկողության տակ, սակայն Լոզանի դաշնագրով այդ ծրագրերը ի չիք դարձան։

Աղբյուրը՝ Yerkir.am