Ռուսաստանը վերսկսում է միջազգային չվերթները ևս երեք քաղաքներից

Ռուսաստանը օգոստոսի 20-ից վերսկսել է միջազգային թռիչքները Կազանից, Կալինինգրադից և Նովոսիբիրսկից: Այս մասին հայտնել է Ռոսավիացիան:

«Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն, դեպի նախկինում բացված պետությունների օդակայաններ թռիչքներ կլինեն նաև Կազանից, Կալինինգրադից և Նովոսիբիրսկից: Ռուսական և արտասահմանյան ավիաընկերությունների չվերթները կարող են իրականացվել օգոստոսի 20-ից», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդվում էր, օգոստոսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունը թույլ էր տվել առևտրային ուղևորափոխադրումներ կատարել դեպի Լոնդոն, Անկարա, Ստամբուլ և Զանզիբար, օգոստոսի 10-ից`դեպի Անթալիա, Բոդրում և Դալաման թուրքական առողջարանային քաղաքներ: Թռիչքները կարող էին իրականացվել միայն Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից: