Հրաշքներ լինում են նաև մեր օրերում, ամերիկաբնակ հայ հոգևորականի բակում կատարվածը մենք էլ կարող ենք տեսնել (տեսանյութ)

Ահավասիկ, հրաշքներ լինում են նաև մեր օրերում, ընդ որում, բոլորը չէ, որ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Սուրբ Զատկի նախօրեին Սրբագործ կրակի իջնելու, Քրիստոսի հարության աստվածային լույսը խորհրդանշող կրակի բոցավառման նման հայտնի են դառնում լայն հասարակությանը, բայց…

Հրաշքը, որը կներկայացնենք ստորև, տեղի է ունեցել այս տարի, ԱՄՆ-ում, ամերիկաբնակ հայ քահանայի` տեր Սերոբ Ազարյանի բակում: Ահա թե կատարվածի առնչությամբ ինչ է գրել նա «Ֆեյսբուք»-ի իր էջում.

«Այս մասին չէի պատմել որեւէ մէկին։

Մի փոքր ժամանակ առաջ, Ս. Յարութեան տօնից տաս օրեր ետք, տանս պարտէզում ինձ յայտնուեց, տեսայ այս գեղեցիկ աստուածային նշանը։ Իխդուսի նախանշանը։

ἰχθύς: Ἰησοῦς Χριστός Θεοῦ Yἱός Σωτήρ

Յիսուս Քրիստոս Որդի Աստուծոյ Փրկիչ

Նախ մի պահ ազդուեցի, ընկրկեցի, կարծեցի որ սխալ բան եմ տեսնում։ Ապա մօտեցայ եւ տեսայ քրիստոնէական Ս. Խաչի, հնագոյն նշանի, ձկնախաչի այս պատկերը իր բոլոր պայծառութեամբ։ Նկարեցի ինչքան կարողացայ։ Չէի պատմել որեւէ մարդու, բայց հիմա յայտնում եմ։

Այլոց համար չգիտեմ՝ իսկ ես ամբողջ սրտով հոգեւոր ու հաւատացեալ մարդ եմ։ Իմ համար՝ ՓԱ՛ՌՔ հրաշափառ աստուածային նշանիդ, որով շնորհեցիր ինձ, անարժան ծառայիդ, ՏԷՐ Աստուած մեր։ Փառք, պատիւ եւ երկրպագութիւն Քեզ Տէր Աստուած մեր։

Մեկնութիւնները, նշանակութիւնը, հետեւութիւնները թողնում եմ ձեզ, սիրելիներ։

Աղօթարար,

Տ. Սերոբ Քահանայ +»:

Այո, փառք, պատիվ և երկրպագություն մեր Տիրոջը: Նա է իր ամեն ծառայի արժանավորությունը որոշում, և տվյալ դեպքում, կարծում ենք, որոշել է` Ազարյանի համեստ բակում Իխդուսի նախանշանի` աստվածային մեծ խորհուրդ ունեցող հնագույն նշանի, ձկնախաչի հայտնությամբ (խաչի հատույթը` ձկան պոչամասում), այդ հրաշափառ աստվածային նշանը շնորհելով նրան:

Քանի որ տեր Սերոբն ընթերցողներին է թողել իր տան բակում ձկնախաչի պատկերի հայտնվելու մեկնությունները, նշանակությունը, հետևությունները, ապա շատ հակիրճ նվաստիս մեկնությունը, հետևությունը: Կարծում եմ, Աստված դրանով հիշեցրել է բոլորիս իր ոչ միայն գոյության, այլև ներկայության մասին, միաժամանակ արժանավորել հայ հոգևորականներից Սերոբ քահանա Ազարյանին: Ցանկացած մեկին Աստված արժանավորում է քննելով նրա հոգին:

Փառք, պատիվ և երկրպագություն Քեզ, Տեր Աստված, ամենի համար և նաև նրա, որ անարժանիս տվել ես ոչ միայն մարմնավոր, այլև հոգևոր տեսողություն` տեսնելու և հասկանալու ձկնախաչի իմաստը, խորհուրդը: Այս մասին, սակայն, հետո, երբ սիրելի քահանան կգա Հայաստան, կհանդիպենք ու հանգամանորեն կզրուցենք այս մասին: Այժմ միայն հետևյալը կասեմ` համեմատեք ձկնախաչի պատկերը Հայոց Աստվածային Այբուբենի «յ» փոքրատառի հետ, ինչպես այն գրում եք թղթի վրա (մեր այբուբենն ունի նաև ոչ միայն  տառաթվային, այլև տառապատկերային ծածկագրում կամ խորհուրդներ, դրանցով զբաղվում եմ 1995 թվականից):

Ի դեպ, ոմանք արդեն գիտեն, որ Հայոց այբուբենի «Յ» տառը նշանակում է Յիսուս, Հիսուս («Յ» տառի տառանունն է Հի), այն խորհրդանշում է Յիսուսին (Հիսուսին) և, միաժամանակ, Սուրբ Երրորդությանը: Ակնհայտ է մեծատառ «Յ»-ի պատկերի գրեթե կստարյալ համապատասխանությունը ոչ թե արաբական կամ հնդկական, այլ բուն արիական, հայկական «3» թվանշանի պատկերի հետ:

Հետաքրքիր է, որ ձուկն է այն կենդանին, որի գլխում ոսկորից կամ կռճիկից խաչ կա, միաժամանակ աշխարհի բոլոր կենդանիներից ձկան միսը միակն է, որի օգտագործումը մարդու սննդում ավելի շատ օգտակար է, քան վնասակար, հետևաբար, ի տարբերություն մնացած բոլոր կենդանիների մսի, միակ թույլատրելին…

Մեր նախկին հրապարակումներով արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու նաև մեր օրերում արձանագրված այլ հրաշքների, ցանկացողները դրանց կարող են ծանոթանալ https://www.youtube.com/watch?time_continue=8&v=74QUyXvm1Yw&feature=emb_logo և https://livenews.am/press/2020/33121/14/23/05/ հղումներով:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը`

https://www.facebook.com/father.serop/videos/pcb.1644466779054166/1644449582389219/?type=3&theater