Հասկանում եմ, որ տեղեկատվական դաշտում հարաբերական անդորր է և շտապ պետք է «սենսացիա»

Արդեն չգիտես` ծիծաղե՞լ, թե ուշադրություն չդարձնել տարատեսակ ասեկոսեներին` իբր Գագիկ Ծառուկյանը «զադնի ա դրել» ու ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից։ Հասկանում եմ, որ տեղեկատվական դաշտում հարաբերական անդորր է և շտապ պետք է «սենսացիա»։ Շտապեմ կրկին հիասթափացնել. Ո՛Չ, այս լուրերն ընդհանրապես աղերս չունեն իրականության հետ, և նրանք, որոնց համար դա «բյուրեղյա երազանք է», պարզապես զբաղված են կեղծ լուրեր տարածելով։

Ժողովո՛ւրդ ջան, լուրջ մի վերաբերվեք այս կարգի անիմաստ մանիպուլյացիաներին, անկապ տեղեկատվական դեզինֆորմացիա է։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Արդեն չգիտես` ծիծաղե՞լ, թե՞ ուշադրություն չդարձնել տարատեսակ ասեկոսեներին` իբր Գագիկ Ծառուկյանը «զադնի ա դրել» ու…

Опубликовано Arman Abovyan Среда, 19 августа 2020 г.