Մենք կավարտենք այս ծիծաղելիորեն անվերջ պատերազմները. Թրամփը Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին

ԱՄՆ զորքերի զգալի մասը լքել է Իրաքի տարածքը: Այս մասին օգոստոսի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմի հետ: Մենք հիմնականում լքեցինք Իրաքը, այնտեղ շատ քիչ զինծառայողներ ենք թողել: Մենք կավարտենք այս անվերջ պատերազմները, ծիծաղելի անվերջ պատերազմները: Դա մեր երկրի պատմության ամենավատ որոշումն էր», – նշել է ամերիկացի առաջնորդը:

Նրա կարծիքով ՝ ԱՄՆ բանակը չպետք է լիներ Մերձավոր Արևելքում: Թրամփը նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է նվազեցնել ամերիկյան զորքերի քանակը Աֆղանստանում:

Ավելի վաղ ամերիկացի գեներալը հայտարարել էր, որ Իրաքը դեմ է այդ երկրից ամերիկյան զորքերի հապճեպ դուրս գալուն, քանի որ Միացյալ Նահանգները նրանց շատ լավ աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետության» (ԻՊ, ահաբեկչական խմբավորում) դեմ իրենց գործողությունների ընթացքում:

Հունիսի 13-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը այլևս չեն վերականգնելու ուրիշ երկրներ կամ լուծելու օտար պետությունների հակամարտությունները: Նրա խոսքով՝ վերադարձել է ԱՄՆ-ում կենսական շահերը պաշտպանելու նոր հայացքը: