Արցախը բոլորիս տունն է

«Ծանրակշիռ» մի պաշտոնյա Արցախից հայտարարում է․

«Արցախի նախագահի համար ընդունելի չեն հանդիպումներն այն ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը»։

Բա, Նիկոլ Փաշինյանը ժամանակին, երբ ընդդիմադիր էր ինչպե՞ս էր հանդիպում Արցախի նախագահի հետ, մյուս ընդդիմադիր ուժերը ոնց էին հանդիպում, ես ինքս լինելով ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ո՞նց եմ բա հանդիպել Արցախի ղեկավարության հետ:

Հարցեր, որոնց պատասխանը մեկն է, ցավոք, դուք դարձել եք խամաճիկ, և այստեղ այլ մեկնաբանություն չկա, ասում եմ ցավոք, քանի որ Արցախը չի կարող ներքաշվել ՀՀ ներքաղաքական օրակարգ,այն պետք է վեր լիներ իշխանություն-ընդդիմություն ֆորմատներից:

Ավելին, Հայաստանը ժողովրդավարական պետություն է, և այո պետք է լինեն քաղաքական ուժեր, որոնք կասկածի տակ դնեն օրվա իշխանության վարած քաղաքականությունը, դա մեր սահմանադրական իրավունքն է, և չկասկածեք անգամ մի րոպե, որ այդպես էլ լինելու է:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Արցախը բոլորիս տունն է«Ծանրակշիռ» մի պաշտոնյա Արցախից հայտարարում է«Արցախի նախագահի համար ընդունելի չեն հանդիպումներն…

Опубликовано Վահան Բաբայան Вторник, 18 августа 2020 г.