Հայաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակվել է 210, առողջացել է 244 քաղաքացի

Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 056-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 833 է:

Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժառուն եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Օգոստոսի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 249 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1082-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 244 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 226, փաստացի բուժվողներինը՝ 5748 (մեկ օրում նվազել է 39-ով): Մեկ օրում արվել է 1906 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 188 567 թեստ: