Բելառուսում արձանագրությունը չստորագրած ընտրական հանձնաժողովի անդամին մահացած են գտել

Բագրիատոնի անվան Վոլկովսկի ռազմական պատմության թանգարանի տնօրեն Կոնստանտին Շիշմակովը հայտնաբերվել է մահացած: Այս մասին հայտնում է «Հրեշտակների» որոնողափրկարարական բաժինը:

Տղամարդը անհայտացել է օգոստոսի 15-ին: Նա զանգահարել է կնոջը և հաղորդել, որ նա ազատվել է աշխատանքից և վերադառնում է տուն, բայց այդպես էլ չի տուն չի հասել:

Ավելի վաղ նշվում էր, որ 29-ամյա Շիշմակովը, լինելով ընտրական հանձնաժողովի անդամ, հրաժարվել է ստորագրել նախագահական ընտրությունների արձանագրության տակ:

«Ամեն ինչ սկսվել է ամսի 9-ից: Երբ նա ընտրական հանձնաժողովում էր: Նրա հետ ևս մեկ տղա կար: Երկուսն էլ չեն ստորագրել վերջնական արձանագրությունը: Ըստ նրա որդու՝ նրանց փոխարեն ստորագրել են», – պատմել է երիտասարդի հայրը:

Հետընտրական բողոքներ

Նախագահական ընտրությունները Բելառուսում կայացան օգոստոսի 9-ին: Ըստ ԿԸՀ-ի, պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,12 տոկոսով: Ընդդիմությունը չի ճանաչել այս արդյունքները, և Տիխանովսկայան մեկնել է Լիտվա:

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ հանրապետությունում տեղի են ունենում չարտոնված բողոքներ, բայց դրանք ճնշվում են անվտանգության ուժերի կողմից: Սկզբում քվեարկության արդյունքներից դժգոհողների դեմ օգտագործվել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, խլացուցիչ նռնակներ և ռետինե փամփուշտներ: Դրանից հետո իրավապահները դադարել են ցրել հավաքները:

ՆԳՆ-ի տվյալներով, բողոքի ցույցերի առաջին օրերին ձերբակալվել է ավելի քան 6,7 հազար մարդ, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, որոնց թվում են անվտանգության առնվազն 120 աշխատակից: Երեք ցուցարար զոհվել է: