Մեր անցյալի մշակույթը մեր ազգի անձը հաստատող ամենավավերական փաստաթուղթն է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են աստղագետ, տոմարագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի վարիչ  Գրիգոր Բրուտյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ, ճարտարապետ  Գառնիկ Ստեփանյանը։

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի և Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրով վերջերս ավարտվեց հնգօրյա գիտարշավը Քարահունջում։ Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այդ օրերին և որքանո՞վ դրանք լույս կսփռեն Քարահունջի ծագման վրա։

Աստղադիտարա՞ն, թե դամբարանադաշտ, այսօր հուշարձանի ուսումնասիրությամբ, պեղումներով զբաղվող արշավախումբը, հնագետները պնդում են, որ այն ամենևին աստղադիտարան չի եղել, այլ ընդամենը դամբարանադաշտ է և առավելագույնը չորսհազարամյա վաղեմություն, պատմություն ունի։ Բայց անկախ փորձագետները, այդ թվում օտար աստղագետներն ու հնագետները հակադարձում են, որ Քարահունջը շատ ավելի հին ծագում ունի և բազմագործառութային նպատակների է ծառայել։

Որքանո՞վ են ուսումնասիրություններն արդյունավետ՝ այսօրվա տեխնոլոգիական հնարավորությունները հաշվի առնելով, և սա ո՞րերորդ գիտարշավն էր Քարահունջում, ինչո՞վ էր տարբերվում նախկին գիտարշավներից։ Ի՞նչ բացահայտումներ են արվել այդ ուսումնասիրությունների ընթացքում։

Ովքե՞ր են այսօր պեղումներ իրականացնում Քարահունջում, արդյո՞ք արշավախումբը այն մասնագիտական ներուժն ունի, որպեսզի հաստատակամորեն պնդի՝ հուշարձանն աստղադիտարան չէ։ Արդյո՞ք դամբարանադաշտն ավելի վաղ ժամանակ չէր կարող աստղադիտարան լինել՝ հաշվի առնելով, որ նախկինում գերեզմանները սրբավայրերում են զետեղվել։

Ինչպե՞ս է պահպանված հուշարձանը և ի՞նչ խնդիրներ են առկա պեղումների, քարերի պահպանման առումով։

Մանրամասները՝ տեսանյութում