Պարոն Փաշինյա՞ն, բա եղա՞վ…

Էս ի՞նչ նոր թեզ եք դրել շրջանառության մեջ… Էս ի՞նչ եք խոսում…

Ո՞նց թե նախարարը ծառա է:

Ծառային տերը չի ընտրո՞ւմ:

Մեկը ես՝ ոչ մի ծառա էլ չեմ ընտրել…

Եվ հետո, ծառան պետք է լինի մաքրակենցաղ, հմուտ և արագաշարժ…

Դու նախարար ունես, որ սկի ճանճ չի կարա սատկացնի. Ի՞նչ ծառա լինելու մասին ա խոսքը…

Այսինքն՝ մեջի խեղճուկրակը քո նախարարներն ու մարզպետներն ե՞ն…

Բա ինչի՞ նույն պարգևատրումը չեք տալիս գիտության, մանկավարժության, բժշկության, օրինականության պահպանման, արվեստի ու մշակույթի ծառաներին:

Մարդիկ 34 հազար դրամով դաս են տալիս համալսարանում, դպրոցներում, 100 հազար դրամի համար փրկարարը վտանգում ա իր կյանքը…

Չէ, վայ, մոռացա…

Վերջիններս ձեր հետ չեն քայլել, դմփ-դմփ-հու չեն բղավել…

Չեք կարողանում էլի ստից կտրվել, հո զոռով չի…

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից