Արցախի նախագահը պաշտպանության նախարարի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ապաստարանների կառուցման մասին հարցեր

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և Հանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին գրված է ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում։

«Քննարկել ենք քաղաքացիական պաշտպանության ծրագրի շրջանակում մեր երկրի տարածքում ապաստարանների կառուցմանը, ինչպես նաև Պաշտպանության բանակի կարիքների համար շինարարական աշխատանքներում նրանց ակտիվ ներգրավվածությանը վերաբերող հարցեր:

Ուժեղ պետություն ունենալը պահանջում է առաջին հերթին հուսալի պաշտպանական համակարգի ապահովում»,-գրել է նախագահը: