Кто был никем — тот станет всем! – Ինտերնացիոնալ-հեղափոխականների հիմնը

Հետևելով ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի շուրջ զարգացումներին` կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում ՔՊ թիմում։ Ըստ էության, Վահրամ Ավետիսյանը, տեսնելով թիմում իր անվան շահարկումները և հասկանալով, որ չնայած ինքն առաջադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հրաժարվեց հետագա պայքարից։

Իսկ այս ընթացքում ՔՊ-ական թիմի անդամների մի մեծ խումբ, չնայած նրան, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հանրային ելույթներում, մամուլի հրապարակումներում և ամեն առիթով լուրջ քննադատության էին արժանացնում նրան և ներկայացնում բազմաթիվ վարկաբեկող նյութեր։ Փաստորեն, վիճակը հասել է նրան, որ վարչապետի առաջադրած թեկնածուն կարող էր չընտրվել, և դա էլ հիմք է հանդիսացել նրա հրաժարականի համար։

Սա շատ լուրջ նոր զարգացում է ՔՊ թիմում։ Այս տղաները և աղջիկները երբ եկան քաղաքականություն շատ լավ հասկանում էին, որ իրենք ոչինչ են, ամեն ինչը Նիկոլն է, իրենք այդտեղ են Նիկոլի կամքի շնորհիվ, այդ պատճառով էլ Նիկոլի կամքից ցանկացած շեղում համարվում էր սրբապղծություն, անընկալելի ու անպատկերացնելի հանցանք։ Բայց անցած երկու տարիների ընթացքում այս տղաներն ու աղջիկներն աշխարհին այնքան նայեցին իրենց սպասարկող մեքենաների պատուհանի բարձունքից, այնքան պարգևավճար ու անօրինական բարձր աշխատավարձ ստացան, որ իրենց ինքնագնահատականը փոխվեց։ Այլևս իրենք այն կարծիքին չեն, որ Նիկոլն ամեն ինչ է, իրենք ոչինչ։ Նրանք այն կարծիքի են, որ պետք է ունենան հեղափոխության իրենց առանձին փայը՝ ոչ թե այնքան, ինչքան Նիկոլն է թողնում, այլ մի ավտոնոմ կառավարման հատված՝ ասենք Սահմանադրական դատարանը։

Հեղափոխության հերձվածողների այս խումբը ցանկանում է Նիկոլից խլել այն ավարը, որին նա տիրացել է մեկամյա ծանր ճակատամարտերի արդյունքում, վերջում էլ գործելով ծանրագույն քրեական հանցանք՝ սահմանադրական կարգի տապալում։ Սա արդեն նշանակում է, որ այս տղաներն ու աղջիկները հասկացել են, որ Նիկոլն ամեն ինչ որոշող չէ, ավելին՝ նա արդեն ոչինչ էլ չի որոշում։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Իշխանական պատգամավոր Վահագն Թեւոսյանը ասում է․"Իմ անձնական վերաբերմունքը Ամուլսարի խնդրի շուրջ որոշակիորեն տարբերվում է…

Опубликовано Aghasi Yenokyan Пятница, 7 августа 2020 г.