Հե՜յ, գիտի վարչո…փալանչո՜

Արտաքուստ ոչինչ տեղի չունեցող հայաստանյան լանդշաֆտում ներքին հետաքրքիր, դեռ չերևացող պատրաստութուններ են ընթանում, իհարկե, ոչ շատ բուռն, այնուհանդերձ, պայթուցիկ տակառների վրա կայանած տարածաշրջանի գործընթացներն իրենց արտածումը չեն կարող չունենալ հայաստանյան ներքաղաքական, արտաքաղաքական, և իհարկե, Ղարաբաղյան խնդրի վրա:

Ասենք միանգամից. Փաշինյան կոչվողի վարգի ձին վաղուց իր տակից փախել, կորել է. ինքը չի կարողանոմ գոնե մի կաղ մոծակ գտնել-թամբել, նստել վրան` գնալ ձին որոնելու:

Վերջին հրաժեշտը մորուքավոր թավշիստին տեղի ունեցավ «Հարդ թոքի» ժամանակ: Նրան ասացի` «գո հոմ». դու այլևս չկաս, ավելին` պետք չես. բոլոր օգտագործվող գործիքները, վաղ թե ուշ, նետվում են համապատասխան արկղ:

Պոպուլիզմի անսպառ գեներատոր Փաշինյան Նիկոլը խոր պարապուրդի է մատնված: Նրան այլևս որևէ «կուկլավոդ» չի խաղացնում, իր հույսին մնացած Նիկոլը լքել է անգամ դիմակի «գործը». այն է` հորդորը դիմակ դնել, այլևս չի իրականացնում, այլևս ոչ մի անելիք չունի. բրոունյան շարժման մեջ սպասում է` ինչ է լինելու, մանավանդ որ ինքն իրեն «հրաժեշտից առաջ» այնպիսի մի հուժկու քայլ արեց` ի դեմս Լուկաշոնկոյի շնորհավորանքի, որ կողմից էլ նայես` «անկյալն այլևս անզոր է կանգնել»:

Ու ոնց Վանոն կասեր` թողնենք սույնին իր ապուշության, գերագույն սխալների, երկիր քանդելու ահեղնադղորդ մեղքերի հետ միայնակ, առաջ անցնենք:

ա/Ղարաբաղյան խնդիր. թեմային լայնածավալ կանդրադառնանք Սերժ Սարգսյանի ասուլիսից հետո, որովհետև ու հաստատապես, խորքային մեսիջներ կհնչեն այդ օրը:

Պարզապես նկատենք, որ ահագնաքայլերով դասավորվող աշխարհում երկու կարևորագույն իրադարձություններից առաջ, այդ ասուլիսն ինքնին խիստ նշանային է: Առաջին իրադարձությունը, թերևս, սեպտեմբերին սպասվող ՄԱԿ-ի գագաթնաժողովն է, ուր հետաքրքիր զարգացումներ կլինեն, ու եթե այդ ընթացքում էլ իրականանա կանխատեսումը և հանդիպեն Թրամփն ու Պուտինը, հնարավոր է և նոր տախտակը շարվի ոչ այնքան գլոբալիստների, համատարած չարի կայսրության, որքան համեմատաբար` «պատրիոտ»-չափավոր ուժերի համար: Ի դեպ չմոռանանք` որ ոչ անհայտ Բոլթոնը հայտարարել է, որ Թրամփը պատրաստվում է ԱՄՆ-ը դուրս բերել ՆԱՏՕ-ից. ինչը նույնպես նոր քարտեզ է. հիշենք նաև, որ Թրամփը ԱՄՆ-ը դուրս է բերել ԱՀԿ-ից, Իրանի հետ միջուկային պայմանագրից: Ու եթե մեր բեղավոր բարեկամ Բոլթոնի խոսքերը իրականություն դառնան, ընդհանրապես կփոխվի ոչ միայն համաշխարհային լանդշաֆտը, այլև տրամաբանակության քվանտը` մասնավորապես դառնալով գրեթե անվերահսկելի:

Ու թե սրան գումարում ես Բելառուսում սպասումը` դեպ Ռուսաստան գլոբալիստական մեծ խաղի, հաշվարկների համար գրեթե տեղ չի մնում, քանզի փոթորկող գործընթացները ոչ միայն անկառավարելիության զգացում են առաջացնում, այլև ելքերի առումով` վտանգավոր կարող են լինել:

Մեր դեպքում դրականն այն է, որ առաջ են գալիս պետության խորքային էությանը տիրապետող (նրանց թույլ տված սխալները, իհարկե չենք մոռանում, չենք անտեսում) խաղացողները` առաջին հերթին ի դեմս Սերժ Սարգսյանի: Կարծում ենք` ոչ միայն: Անշուշտ միամտություն կլինի կարծել, որ խորքային այդ խաղացողները ներհայաստանյան, այդ թվում և` գեոխաղացողների հետ իրական, ներքին, տեսանելի-անտեսանելի պայմանավորվածություններ չունեն: Հաստատապես ունեն: Կրկին ձգենք պաուզան, արձանագրելով` ասուլիսից հետո ասելիքն ամբողջացնելու առումով:

Դիտարկենք հայոց ներքաղաքական լադշաֆտն ամբողջությամբ: Գլոբալիստները Հայաստանում որոշակի տարտղնում են ապրում: Նախ նկատենք, որ նույն գլոբալիստ Բոլթոնը հարցազրույց տվեց ոչ թե իշխանական մամուլին, այլ` նույն խորքային պետության ներկայացուցիչների հետ որոշ հեռավոր /կամ մոտավոր/ կապերի մեջ եղող հեռուստակենտրոնին: Բոլթոնը և «Հարդ թոքը» համատեղ` «գուդ բայ, Նիկոլ, գուդ բայ» ասացին Նիկոլին. նա չէր արդարացրել թավշյա աշխարհի սպասումները:

Ու սա դեռ բոլորը չէ. գլոբալիստ-պստիկ, բանակային դիզերտիրիկների ջոկը` ազգային ոգու դավաճաններ, ԿԳՍՄ նախարար, առողջապահության կլոն` Արայիկ Հարությունյանն ու Արսեն Թորոսյանը, որոնք ի դեպ նաև ՀԱԿ` ԼՏՊ ակումբի «նացիստներից» են, պատերազմ են հայտարարել ո՞ւմ… այո, Նիկոլ Վովայի Փաշինյանին` ի խորոց սրտի:

Արայիկ Հարությունյանը որոշել է աշխատանքից հանել Նիկոլի ալմա-մատեր-իրական հոգևոր հայր-երանքից հանված` Աշոտ Բլեյանին, որի ոգու պատճենումն է նույն Նիկոլը, և ժամանակին նրա բառերով, ձայնային առոգանությամբ էր նույնականացված Բլեյանի հետ. ասել է թե`մի «դուխ» էր երկուսի` Բլեի ու Նիկոլի համար:

Ու սա էլ դեռ բոլորը չէ: «Չեռնակնիժնիկների» մանկապատանեկան թիմի անդամ Արսեն Թորոսյանը, նույն ինքը` դոկտոր մահը, որը կորոնավիրուսի հետ կապված այնպիսի համաշխարհային մեղքերի ու մանիպուլյացիաների մեջ է հայտնվել (իսկ քարերը աղաղակել գիտեն), շուտով, ըստ ամենայնի, պետք է պատասխանի, ինչո՞ւ ռուսական վակցինայի վրա «ստավկա»-ն չդրեց:

Բոլոր դեպքերում, Նիկոլը որոշել է ազատվել նրանից (եթե կարողանա), համենայնդեպս, օրերս մամուլի հրապարակումներից, նաև Արթուր Վանեցյանի մի քանի մտքերից հասկանալի դարձավ, որ Արսեն Թորոսյանը, ըստ ամենայնի, կազատվի աշխատանիքց: Չբացառենք նույնիսկ, որ վերջինս կոնֆիդենցիալ հանդիպում կարող էր ունենալ նախկին ԱԱԾ պետ-թիմակցի հետ (զուտ որպես տպավորություն ենք արձանագրում), ըստ ամենայնի` լացել արդեն ընդդիմադիր մեծ փորձություններ անցած Վանեցյանի դոշին: Ինչու ոչ, հարկավոր դեպքում մեկտեղվելու, ճակատ կազմելու պատրաստակամություն հայտնելով Նիկոլի դեմ, որովհետև ի տարբերություն Վանեցյանի, Արսենին «կալենդարնիյ» դաժան «սրոկ» է սպասվում. ինքն ամեն ինչի ընդունակ է. մանավանդ սպասվող «լիչնիյ կազնի» ֆոնին:

Հաջորդ «հետաքրքիր» խաղը Սասնա Ծռերի մասով է սպասվում: Սա, ինչպես ասում են, «արդար ա» ու ֆուլ «էքշըն»` Նիկոլի սրտի Ծռերի. նրանց դատարաններից ազատած ԲՀԿ-ի, ամեն ինչի ընդունակ` մարդասպան «անհնազանդների», իրականում` ահաբեկիչների մասով:

Սակայն այս մասին` հաջորդ դասին:

Կարմեն Դավթյան