Մակրոնն իր աջակցությունն է հայտնել Բելառուսում բողոքի ցույցերին

Եվրամիությունը պետք է շարունակի աջակցել Բելառուսում խաղաղ բողոքի ցույցերին: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Եվրամիությունը պետք է շարունակի մոբիլիզացիան՝ հաջակցություն հարյուրհազարավոր բելառուսների, որոնք խաղաղորեն հանդես են գալիս իրենց իրավունքների, ազատության և ինքնիշխանության պահպանման օգտին», – գրել է Ֆրանսիայի առաջնորդը թվիթերյան միկրոբլոգում:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունները։