Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 21 միլիոնը. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 21 միլիոն 847 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 773 հազարից: Ապաքինվել է ավելի քան 14 միլիոն 572 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 567 հազար 765 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 173 հազար 139 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջինն աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 340 հազար 197-ի, մահերինը՝ 107 հազար 879-ի: Հնդկաստանը 2 միլիոն 651 հազար 290 վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 51 հազար 079 մարդ:

Ռուսաստաննում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 927 հազար 745 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 15 հազար 740 մարդ:

Ռուսաստանին հաջորդում է Հարավային Աֆրիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 587 հազար 345-ի, մահացածներինը՝ 15 հազար 740-ի: Վարակվածների ընդհանուր թվով Հարավային Աֆրիկային հաջորդում է Պերուն, որտեղ առկա է 535 հազար 946 հաստատված դեպք: Երկրում վարակից մահացել է 26 հազար 281 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Մեքսիկան է՝  522 հազար 162 ընդհանուր, 56 հազար 757 մահվան դեպքերով: Կոլումբիայում գրանցվել է 468 հազար 332 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 15 հազար 097 մարդ: Իններորդ  տեղն զբաղեցնող Չիլիում գրանցվել է 385 հազար 946 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 10 հազար 452 մարդ:

Տասնյակը եզրափակող Իսպանիայում գրանցվել է 358 հազար 843 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 28 հազար 617 մարդ:

Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 343 հազար 203-ի, մահացածներինը՝ 19 հազար 639-ի: Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել նաև Մեծ Բրիտանիան, այստեղ գրանցվել է 318 հազար 484 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին տեղում՝ 41 հազար 366 մահվան դեպք:

Իտալիան հայտնվել է 17-րդ տեղում.   հաստատված դեպքերի թիվը երկրում 253 հազար 915 է: Մահացության ցուցանիշը կազմում է 35 հազար 396:

Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 249 հազար 309 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 974 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 33-րդ տեղում: Այստեղ մեկ օրում վարակի 22 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 84 հազար 849 է, որից ապաքինվել է 79 հազար 603-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 142-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 5 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  1 341-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 17 մարդ, ապաքինվել՝ 1 092-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 54-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 41 հազար 701 է: Վարակի հետևանքով մահացել է 824 մարդ, իսկ ապաքինվել է 34 հազար 655 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: