Լուկաշենկայի կողմնակիցների ցույցին մասնակցում էր 65 հազար մարդ. Բելառուսի ՆԳՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցների ցույցը Մինսկի Անկախության հրապարակում կիրակի օրը հավաքել էր 65 հազար մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովային:

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը դեռևս գնահատական ​​չի տվել բելառուսական ընդդիմության կողմնակիցների ցույցին , որը տեղի է ունեցել կիրակի Մինսկում՝ «Մինսկ – հերոս քաղաք» տաղավարի մոտ: Միևնույն ժամանակ, իրավապահները նշում են, որ երկրում իրավիճակը վերահսկվում է:

«Միջադեպերի մասին տեղեկություններ չկար», – ասել է Չեմոդանովան: «Մենք ակնկալում ենք, որ մարդիկ կպահպանեն կարգը»: