Դա կարևոր է ոչ միայն պատմագիտական, հայագիտական ու առհասարակ՝ գիտական տեսանկյունից, այլև՝ շատ գործնական

Ցավոք, մեր հին իրավաբանությունը բավարար չափով ուսումնասիրված չէ, բավարար չափով իմաստավորված չէ, ես կասեի՝ բավարար չափավ «մարսված» չէ, և այդ սխալը շտկելը կարևոր հրամայական է։

Ընդ որում՝ դա կարևոր է ոչ միայն պատմագիտական, հայագիտական ու առհասարակ՝ գիտական տեսանկյունից, այլև՝ շատ գործնական՝ հասկանալու համար մեր այսօրվա մարդկանց իրավական պատկերացումների «անատոմիան» ու այդ հասկացման դիրքերից խմբագրելու հենց այսօրվա իրավաստեղծական ու իրավակիրառական քաղաքականությունը։

Բերեմ մի օրինակ. Գոշի Դատաստանագրքում կա հետևյալ կանոնը. «Թագաւոր իշխանի տուեալ գաւառ, եթէ շինէ ի նմա բերդ … եւ կամ այլ ինչ նոր շէն, ի ժառանգութիւն նորա համարեսցի ազգէ յազգ։ Սոյնպէս ընդ ձեռամբ իշխանաց ազատք լիցին, եւ ընդ ձեռամբ ազատացն՝ շինականք. **յորժամ … հողս հատանիցեն ի մայրեաց, ստացուածս լիցի նոցա անփոփոխ եւ որդոց նոցա յետ մահու**» (տե՛ս աստղանիշների միջև)։ Այսինքն՝ երբ մայր հողից հող են կտրում և մշակում, այդ կտոր հողը նրանցը և մահվանից հետո՝ ժառանգաբար որդիներինն է դառնում։

Կարծում եմ՝ մինչև հիմա էլ գյուղերում շատ մարդկանց «արյան մեջ» նստած է դարեր առաջ հաստատված ու դարեր շարունակ կիրառված այս կանոնը, ուստի մարդիկ անարդար են համարում այն կարգավորումը, որ «մայր հողից» հող կտրելը և մշակելն իրավաչափ չէ, քանի որ այն հողը, որը որևէ մեկի սեփականությունը չէ, պետական է։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Ցավոք, մեր հին իրավաբանությունը բավարար չափով ուսումնասիրված չէ, բավարար չափով իմաստավորված չէ, ես կասեի՝ բավարար չափավ…

Опубликовано Ruben Melikyan Воскресенье, 16 августа 2020 г.