Բելառուսի կառավարությունը հրաժարական է տվել

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն կարգադրել է վայր դնել կառավարության լիազորություններն օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջ, հայտնում է sputnik.by:

Միաժամանակ, Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որի համաձայն կառավարության կազմը կշարունակի իր աշխատանքը մինչ կազմի հաստատումը: Նա ավելի վաղ հայտնել էր, որ կառավարության գործող կազմն ընտրություններից հետո չի փոխվի:

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել, նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ձայների 10,12 տոկոսն է հավաքել։ Ընտրությունների օրվանից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից:

Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ը, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է: