«Կողմնակի ռեակցիաներ չկան». Պոպովան խոսել է COVID-19-ի դեմ «Վեկտոր» -ի պատվաստանյութի մասին

«Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական ​​գիտական ​​կենտրոնը (Նովոսիբիրսկ) իրականացնում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստուգման երկրորդ` մարդկանց վրա կլինիկական փորձարկումների փուլը: Բոլոր կամավորներն իրենց լավ են զգում, նրանք կողմնակի ռեակցիաներ չունեն: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:

«Բոլոր կամավորներն ընտրվել են հատուկ կարգով, իրենց լավ են զգում: Նրանք, ովքեր արդեն ստացել են պատվաստանյութերը, բացարձակապես կողմնակի ռեակցիաներ չունեն: Ներարկման տեղը նույնիսկ աննշան կարմրություն չկա: Բոլորի  ջերմությունը բացարձակապես նորմալ է», – ասել նա:

Պաշտոնյայի խոսքով, Ռուսաստանը, ինչպես աշխարհի այլ երկրներ, պետք է ունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մի քանի տարբերակ, ինչով և այժմ զբաղված են մասնագետները՝ կատարելով մշակումներ և փորձարկումներ: