Ադրբեջանը և Թուրքիան ԱՆԹԱՔՈՒՅՑ նախապատրաստվում են պատերազմի մեր դեմ

Իմիջիայլոց, ինչ հետաքրքիր է, չէ՞, ժողովուրդ ջան, թե որքանով է հայկական տեղեկատվական դաշտը տարվում տարատեսակ իբր «լուրջ» թեմաներով՝ իսպառ անտեսելով այն խնդիրների շրջանակը, որոնք, կարծես թե պետք է անհանգստացնեն մեզ առաջին հերթին։ Շատ հետաքրքիր ֆենոմեն է, կասեմ ես ձեզ։

Իմիջիայլոց, թե ինչ-որ մեկին հետաքրքիր է, ապա պարզապես հիշեցնեմ, որ Ադրբեջանում կտրուկ ավելացել է թուրքական բանակի մարտական ստորաբաժանումների քանակը, որոնք տեղափոխվեցին Ադրբեջան թուրքերի և ադրբեջանցիների համատեղ զինավարժությունների պատրվակով և, կարծես թե, թուրքերը նպատակ չունեն վերադառնալու Թուրքիա։

Իմիջիայլոց, եթե, իհարկե, հետաքրքիր է, հիշեցնեմ, որ Նախիջևանի ուղղությամբ Թուրքիան կրկին դրսևորում է չափազանց լուրջ նկրտումներ, և այնտեղ ևս կտրուկ ավելացրել է իր բանակի ստորաբաժանումների քանակը, որոնք, կարծես թե, ստացան Նախիջևանում մշտական գրանցում։

Իմիջիայլոց, թուրքերի և ադրբեջանցիների հակահայկական ռազմական հիստերիայի ներքո թուրքական և ադրբեջանական բարձրաստիճան զինվորականները գրեթե ամեն շաբաթ անցկացնում են համատեղ խորհրդատվություններ, որոնց վերջում թուրքերը անպայման հանդես են գալիս հակահայակական ագրեսիվ հռետորաբանությամբ։ Նույնիսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ հայերը իրենց թշնամիներն են, քանզի թշնամի են նաև «եղբայրական» Ադրբեջանին։

Իմիջիայլոց, թուրքական և ադրբեջանական կողմերը սկսել են լուրջ տեղեկատվական շոշափումներ՝ թուրքերի համար ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության տեղ «քերելու» նպատակով։

Իմիջիայլոց, սրան զուգահեռ ադրբեջանցիները սկսել են բավական նպատակասլաց շանտաժի ենթարկել այն պետություններին, որոնց հետ մենք ունենք ռազմատեխնիկական համագործակցություն։

Օրինակ` Ադրբեջանի ոչ բարով նախագահ Իլհամ Ալիևը մի երկու օր առաջ նույնիսկ փորձեց Ռուսաստանրց «ատչյոտ» պահանջել ռուսների կողմից Հայաստանին զենք մատակարարելու համար… նույնը Ալիևը փորձեց անել սերբերի և վրացիների հետ։

Կրկնեմ, Ադրբեջանը և Թուրքիան ԱՆԹԱՔՈՒՅՑ նախապատրաստվում են պատերազմի մեր դեմ, ավելի ճիշտ պանթուրքական պրոյեկտի իրագործման ռազմական բաղադրիչի կիրառմանը։

Հ․Գ․Իմիջիայլոց, կտրուկ սրվում է տարածաշրջանային քաղաքական իրավիճակը մեր բարեկամ Իրանի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մերժվեց նոր հակաիրանական բանաձևի ընդունումը, ինչը նշանակում է, որ Արևմուտքը միևնույն է չի հրաժարվում Իրանի դեմ գործողությունների իրականացումից, և սա ընդհանուր տարածաշրջանում տիրող տագնապալի իրավիճակի առավել վատթարացում է։

Իմիջիայլոց, մենք գոնե հասկանում ենք իրական վտանգների մակարդակը։

Հ․Գ․Գ․ Իմիջիայլոց…

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Իմիջիայլոց, ինչ հետաքրքիր է չէ՞, ժողովուրդ ջան,թե որքանով է հայկական տեղեկատվական դաշտը տարվում տարատեսակ իբր "լուրջ"…

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 16 августа 2020 г.