ԱՆ-ը՝ նախօրեին կորոնավիրուսային հիվանդությունից մահացած բուժառուների մասին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք, ապաքինվել է ևս 320 մարդ:

Արձանագրվել է մահվան 3 դեպք: Բուժառուները եղել են 86 (կին), 68 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուները ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 242 է: