Մեր մոլորակի վերջին «սպիտակ բծերը». մաս 3

Սկիզբը՝ https://livenews.am/press/2020/52588/31/18/56/

Վերջին տարիների աշխարհագրական մեծագույն հայտնագործությունները, որոնք փոխեցին աշխարհընկալումը

Աշխարհի ամենաերկար ստորջրյա քարանձավը

Այն բանից հետո, երբ ջրասուզակները բացեցին անցումը Սաք-Ակտուն քարանձավից դեպի Դոս-Օյոս քարանձավ, միավորված քարանձավային համակարգը սկսեց համարվել մեկ ամբողջություն, և, ըստ սպելեկոլոգիայի ընդունած կանոնների, այս պարագայում ամբողջ համակարգն ստացել է մեծ քարանձավ անվանումը: Այսպիսով, Սաք-Ակտուն քարանձավը («սպիտակ քարանձավ») միանալով Դոս Օյոս քարանձավին, դարձել է աշխարհի ամենաերկար ստորջրյա քարանձավը: Նրա ուսումնասիրված երկարությունը 340 կմ է, որից 335 կմ-ը հեղեղված է ջրով: Այդ երկարությունը՝ ինչպես Մոսկվայից մինչև Բրյանսկ: Բայց աշխարհում «չոր» քարանձավների շարքում երկարությամբ առաջին տեղն այսօր զբաղեցնում է ԱՄՆ-ում գտնվող Մամոնտ քարանձավը (587 կմ):

Աշխարհի ամենախոր քարանձավները

Աբխազիայի տարածքում գտնվում են աշխարհի ամենախորը երկու քարանձավները՝ Վերյովկինա քարանձավ և Վորոնյա (Կրուբերա) քարանձավ: Երկուսն էլ տեղակայված են Գագրա լեռնաշղթայի Արաբիկա սարահարթում: Երկուսն էլ հայտնաբերվել են 1960-ականներին խորհրդային սպելեոլոգների կողմից: Այդ ժամանակվանից ի վեր, այս երկու քարանձավների միջև տեղի է ունենում շարունակական մրցակցություն աշխարհի ամենախոր քարանձավի կոչման համար: Հերթական անգամ սպելեոլոգները ներխուժում են Վորոնյան և Վերյովկինան՝ հայտնաբերելով ավելի ու ավելի շատ մուտքեր և պատկերասրահներ, որոնք տանում են Երկրի խորքեր: Մինչ օրս Վերյովկինա քարանձավը հաղթահարվել է 2212 մ խորությամբ, իսկ Վորոնյա քարանձավը`2199 մ խորությամբ: Երկու քարանձավների ուսումնասիրությունները շարունակվում են, և հնարավոր է, որ մենք գտնվենք նոր աշխարհագրական հայտնագործությունների եզրին:

Ռուսերենից թարգմանեց Ծովինար Մանուկյանը